ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Չհավանեցի այդ ֆիլմը

Չհավանեցի այդ ֆիլմը
28.07.2025 | 12:54

Այսօր մի քիչ ազատ ժամանակ կար, մի ծանոթ մարդու խորհրդով, ասի՝ փեշիս քարը թափեմ ու դիտեմ «Իշխանությոն» ֆիլմը:

Դիտեցի:

Մի կերպ:

Էն որ ուսանող ժամանակ քննությունից առաջ հանձնարարված գրականություն ես կարդում, էդպես ստացվեց:

Ի՞նչ ասեմ: Հնարավոր է, ես «բարձր արվեստից» բան չեմ հասկանում:

Հնարավոր է:

Բայց իմ տպավորությամբ չափազանց թույլ ֆիլմ է:

Լավ, ասենք, մենք դեռ դեպքերից տեղյակ ենք: Իսկ եթե անտեղյակ մեկը դիտի՞: Նա ընդհանրապես բան չի հասկանա:

Հենց սկզբից. անհասկանալի է կոնֆլիկտը, անհասկանալի է, թե ոնց ու որտեղից եկավ այդ լարվածությունը, ինչո՞ւ մարդիկ լցվեցին փողոցները:

Նախընթաց մի քանի կցկտուր երկխոսությունները՝ արցախցիների նկատմամբ պաթոլոգիկ ատելության կամ հաբռգած գեներալի մասին, ըստ իս, չեն լուծում այդ խնդիրը:

Առհասարակ. կերպարները համոզիչ չեն, չեն բացահայտվում նրանց քայլերի պատճառները, դրանից տեսարաններն ու կերպարների վարքը երևակվում է արհեստական, անհամոզիչ:

Երկխոսություններն անալի են:

Չի զգացվում, որ մարդիկ խորը ողբերգություն ապրեն: Առհասարակ, ապրումները մնում էին էկրանին, էս կողմ չէին գալիս, չէին հուզում:

Միակը, ով կարողացավ ինչ-ինչ հույզեր հարուցել, էն աղջիկն էր, որ ֆիլմի սկզբում արցախցիների հասցեին կեղտոտ բաներ էր խոսում... կինոյի նիկոլը մի տեսակ ֆալշ էր, «գժականից» զերծ:

Առհասարակ, հեղինակները կարող էին և ավելի բծախնդիր լինել:

Դրամատուրգիան թույլ էր: ՈՒ դերասանների խաղը ընդհանուր պատկերը չի փրկում:

Ավելին իրական դեպքերի ժամանակ, ըստ իս, մի շարք դրամատիկ պահեր են եղել, նաև՝ բնութագրական: Նշեմ մի քանիսը. խուլիգանական ներխուժում ռադիոտուն, Սերժ Սարգսյանի ու նիկոլ փաշինյանի «բանակցությունները» հյուրանոցում, նիկոլի «կալանավորումն» ու բացթողումը, Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը նախագահի ու կաթողիկոսի հետ:

Ահավոր ու խայտառակ եղելությունը, որ նիկոլականները դագաղի կափարիչ են դնում ողջ մարդու դռան մոտ ու անասնական հրճվանքի մեջ ընկնում... Դա տեղով մեկ ողբերգություն է:

Չգիտեմ, չհավանեցի այդ ֆիլմը:

Չափազանց թույլ էր:

Հա, ի դեպ, ֆիլմից չի հասկացվում, որ եթե «պարոն նախագահ» էր, ապա նրա պաշտոնն զբաղեցրածն ինչո՞ւ էր «պարոն վարչապետ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ